ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր
Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն:
Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի հայտնաբերման կապակցությամբ Նոբելյան մրցանակ ստանալիս իր ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ «դժվար չէ մանրէները դարձնել պենիցիլինի հանդեպ կայուն», և որ մարդիկ կարող են մահանալ հետագայում բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն դառնալու պատճառով:
Մեծ գիտնականի կանխատեսումն իրականություն է դարձել այսօր: Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից: Մինչդեռ Ասիայում կայուն մանրէներով պայմանավորված վարակներից յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մահանում է մեկ երեխա:
Հիշեցնենք, որ ոչ թե մարդիկ կամ կենդանիներն են կայուն դառնում հակաբիոտիկի նկատմամբ, այլ` բակտերիաները: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց և կենդանիներին` առաջացնելով դժվար բուժելի հիվանդություններ: Վարակների աճող ցանկը, ինչպիսիք են` թոքաբորբը, տուբերկուլոզը, արյան վարակները, գոնորեան և սննդային հիվանդությունները, դառնում են ավելի դժվար բուժելի և երբեմն անբուժելի, քանի որ հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը կայուն բակտերիաների հանդեպ: Այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է խոցել ցանկացած մարդու, ցանկացած տարիքի, ցանկացած երկրում: Որո՞նք են այն գործոնները, որ նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով:
- Աշխարհի շատ երկրներում հակաբիոտիկների վաճառքն ազատ է, այսինքն` մարդիկ այն կարող են գնել դեղատնից առանց դեղատոմսի: Մի կողմից անհրաժեշտ է սահմանափակել այս դեղերի չարաշահումը, մյուս կողմից` ապահովել նրանց բավարար հասանելիությունն իրական կարիք ունեցող հիվանդների բուժման համար:
- Բուժման ստանդարտ ուղեցույցների բացակայությունը կարող է նպաստել բուժաշխատողների և անասնաբույժների կողմից այս դեղերի չափազանց շատ նշանակմանը:
- Հակաբիոտիկների օգտագործումը բացառիկ չէ մարդկանց համար: Վերջիններս օգտագործվում են նաև անասունների և ձկների բուժման համար՝ վարակները կանխելու նպատակով: Սակայն հակաբիոտիկները շատ երկրներում վարակների բուժումից զատ օգտագործվում են կենդանիների աճը խթանելու և բերքատվությունը մեծացնելու նպատակով: Ամեն տարի արտադրվող 100 հազարից 200 հազար տոննա հակաբիոտիկների մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում:
- 1987 թվականից ի վեր չեն ստեղծվել նոր դասի հակաբիոտիկներ, որոնց նկատմամբ կայուն բակտերիալ ձևեր դեռ չեն առաջացել: Նոր հակաբիոտիկների մշակումը պահանջում է նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսավորման լուծումներ` այս ոլորտում հետազոտությունները խթանելու համար: Դեղերի ստեղծումը շատ մեծ ներդրումներ է պահանջում: Միջին հաշվով, նորարարները կարող են ակնկալել 10-ից 15 տարի և մինչև 2,6 միլիարդ դոլարի ներդրում` ընդամենը մեկ նոր դեղամիջոց ստեղծելու համար:
- Քաղաքների ավելի խիտ բնակեցման, ինչպես նաև հիգիենայի բացակայության և սանիտարական անբավարար պայմանների պարագայում, քաղաքային կենտրոնները դառնում են բակտերիաների աճի և բազմացման համար իդեալական միջավայր` մեծացնելով վարակների տարածման հավանականությունը, որն էլ մեծացնում է կարիքը հակաբիոտիկների նկատմամբ:
2019-ին ՄԱԿ-ի հակամանրէային կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և կարող են այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնեն ծայրահեղ աղքատության շեմին: COVID-19 համավարակի ընթացքում հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կարող է սրել հակամանրէային կայունության ներկայիս գլոբալ հիմնախնդիրը:
Ուստի խնդիրը մեղմացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել թե՛ անհատական և թե՛ հասարակության մակարդակներում: Թե ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս աջակցել խնդրի լուծմանը որպես անհատ, և ի՞նչ ընդհանուր վերափոխումներ անել, այդ մասին` հաջորդիվ:
|
Կարդացեք նաև
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYYvnExp' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384